Կարևոր իրադարձություններ

Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

10 Մարտ, 2019 19:07
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի` 2019 թվականի մարտի 12-ին՝ ժամը 01.00-ից 07.00-ը, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում թվային ցանցով հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է:

 

Լրահոս

Դիտել ավելին