Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

10 Մարտ, 2019 13:24
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին՝ ժամը 16:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր և գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները:

Կայքը հայտնում է, որ տուժած Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ:

 

Լրահոս

Դիտել ավելին