Կարևոր իրադարձություններ

«Այս պահի համար ֆիքսենք այն, ինչը անվիճելի լավ է». Ստյոպա Սաֆարյան

10 Մարտ, 2019 13:19
Հեղինակ՝ Ստոյպա Սաֆարյան
«Այս պահի համար ֆիքսենք այն, ինչը անվիճելի լավ է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից երեկ տարածված հայտարարությանը։

 

«Այս պահի համար ֆիքսենք այն, ինչը անվիճելի լավ է.

1. Ետ շրջվեց ռուսական-լավրովյան-կազանյան բանակցային անիվը,

2. Մերժվեց Ալիևի ու Կրեմլի տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը,

3. Ալիևին ասվեց, որ չի լինելու նախ դեօկուպացիա, նոր կարգավորում տարբերակը,

4. Ալիևին ասվեց, որ սկզբունքները ընտրողաբար չի կարդալու,

5. Ալիևին ասվեց, որ պատերազմ չի թույլատրվելու:

Այնպես չէ, որ չկան անընդունելի բաներ։ Ողջ միտքն ու ջանքը պետք է կենտրոնացնել դրանք հաղթահարելու վրա։ Եթե վերևի խնդիրները լուծվել են կամ լուծման ճանապարհին են, պետք է նաև մյուսների ուղղությամբ աշխատել»։

 

Լրահոս

Դիտել ավելին