Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում

10 Մարտ, 2019 10:41
Ավտովթար Գեղարքունիքի մարզում

Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 55.6-րդ կմ հատվածում Սևանի բնակիչ, 35-ամյա Էդգար Առաքելյանը իր վարած ВАЗ 2115 մակնիշի 22 QQ212 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Սևանի բնակիչ, 35-ամյա Գոռ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 35 CO 491 համարանիշի ավտոմեքենայով բախվել է արգհելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Սևանի բնակիչ, 34-ամյա Արտակ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Ավետիսյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին