Կարևոր իրադարձություններ

Տարածքներ հանձնող չկա․ Նաիրա Զոհրաբյան

10 Մարտ, 2019 10:39
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Տարածքներ հանձնող չկա․ Նաիրա Զոհրաբյան

Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա, մենք շատ թանկ գին ենք վճարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ, ինչու՞ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի:

Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները:

Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել»:

 

Լրահոս

Դիտել ավելին