Կարևոր իրադարձություններ

Մեր մոտեցումներն անփոփոխ են. Դավիթ Բաբայան

10 Մարտ, 2019 10:33
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Մեր մոտեցումներն անփոփոխ են. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ասում է այն մասին, որ միջնորդներն առաջին հերթին ձգտում են տարածաշրջանում խաղաղություն պահպանել։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքերով, համանախագահները հասկանում են, որ վաղ է խոսել վերջնական կարգավորման մասին, քանի որ այն հնարավոր է միայն բանակցություններում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության դեպքում։ Առայժմ դա նշանակում է, որ շեշտը կդրվի տարածաշրջանում խաղաղության պահպանման վրա։

«Մեր մոտեցումներն անփոփոխ են՝ անցյալին վերադարձ չկա, լինեն դրանք սահմաններ, թե կարգավիճակ։ Մենք չափազանց բարձր գին ենք վճարել»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Ղարաբաղի հարցում դիրքերի թուլացումը անդրադարձել է հայկական պետականության ինստիտուտի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին