Կարևոր իրադարձություններ

«Համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ». Շարմազանով

09 Մարտ, 2019 18:40
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Հարգելի հայրենակիցներ, առաջնորդվելով ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ եւ մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, հանրապետական գործընկերներիս հետ 6-րդ գումարման ԱԺ-ում շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու մասին:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը:

Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար:

Ըստ այդմ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող եւ նմանատիպ վատ երեւույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի:

Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում եւս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ եւ բարոյական դաստիարակության եւ այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական եւ բնականոն զարգացման պաշտպանության:

 

Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ եւ Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու հարցերում:

Նիկոլի Փաշինյանի կառավարությունը, սակայն բացասական եզրակացություն տվեց այս նախագծին, իսկ ԱԺ բռնի լուծարումը հնարավորություն չի ընձեռում ինձ կրկնել նախաձեռնությունս:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, ինչպես նաեւ նախօրեին արդեն մեր երկրի Ազգային Ժողովում համասեռամոլության բացահայտ քարոզը, առաջարկում եմ ԱԺ պատգամավորներին, ովքեր իրենց համարում են ազգային-ավանդական, քրիստոնեական արժեքների կրող, անկախ կուսակցական պատկանելությունից, միանալ այս օրենսդրական նախաձեռնությանը եւ շրջանառության մեջ դնել, հարկ եղած դեպքում լրամշակել եւ ընդունել այն:

Համասեռամոլության եւ թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին