Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում ԽՍՀՄ քաղաքացիների զանգվածային գերեզման են գտել

09 Մարտ, 2019 12:50
Գերմանիայում  ԽՍՀՄ քաղաքացիների զանգվածային գերեզման են գտել

Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Արնսբերգսի անտառում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որում Խորհրդային Միության, ինչպես նաև Լեհաստանի սպանված քաղաքացիներ են թաղված։

Ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը, նշված վայրում երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդկանց են գնդակահարել զանգավածաբար։ Փորձագետների հաշվարկով՝ տեղանքում թաղված է մոտ 200 դի։

Հայտնաբերվել են կոշիկներ, հագուստ, սպասքի պարագաներ և խորհրդային դրամ։ Պատմաբանները վստահ են, որ պատճառը եղել է մտավաությունը, որ նշված շրջանի նացիստ չինովնիկները չեն ցանկացել կորցնել շրջանում իրենց վերահսկողությունը խորհրդային ու լեհ բանվորների նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին