Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում վթարվել է հայկական համարանիշներով ավտոմեքենա. կան զոհեր

09 Մարտ, 2019 12:10
ՌԴ-ում վթարվել է հայկական համարանիշներով ավտոմեքենա. կան զոհեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։

Մոսկվա քաղաքի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՌԴ Մոսկվա քաղաքի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաև վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ, որը պատկանում է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 73-ամյա Հայկանուշ Տիգրանի Թերզյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին