Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին

09 Մարտ, 2019 10:41
Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ՝48-ամյա Անուշ Եդիգարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ՝ 57-ամյա Հրանտ Մուրադյանին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։

 Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գերեզմանաքարերի արտադրամաս-խանութի աշխատակիցները և Nissan-ի վարորդը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։

 Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին