Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09 Մարտ, 2019 09:48
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):

Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին