Կարևոր իրադարձություններ

Դատարանն ազատ է արձակել «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին

09 Մարտ, 2019 09:45
Դատարանն ազատ է արձակել «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս տեղեկությունը հաստատել է մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:

Աղբյուրի փոխանցմամբ` երեկ կայացած դատական նիստում դատարանը մերժել է կալանավորումը` համարելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը:

Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել էր մարտի 4-ին` առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին