Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանի բակերից մեկում հակատանկային ական է հայտնաբերվել

08 Մարտ, 2019 21:56
Ստեփանավանի բակերից մեկում հակատանկային ական է հայտնաբերվել

Մարտի 8-ին՝ ժամը 14:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РКГ-3ЕМ նռնակ, որը վնասազերծվել է ՀՀ ՊՆ ինժեներական ծառայության կողմից՝ պայթեցման միջոցով:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

Լրահոս

Դիտել ավելին