Կարևոր իրադարձություններ

Օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն, բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենիք․ Մամեդյարովը պատասխանել է Փաշինյանին

08 Մարտ, 2019 18:30
Օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն, բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենիք․ Մամեդյարովը պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն Արցախի հարցով ՀՀ ղեկավարության վերջին հայտարարություններին արձագանքելով նշել է,որ դրանք բացասաբար են անդրադառնում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլաարի հետ հանդիպմանը Մամեդյարովը դարձյալ  հիշեցրել է Ադրբեջանի ղեկավարության մոտեցումը:

 «Օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն,    բռնի տեղահանվածները վերադառնան իրենց հայրենիք»,-նշել է  Մամեդյարովը՝ հույս հայտնելով, որ դա է խաղաղության բանալին:

Այս հայտարարությունը Մամեդյարովն հնչեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո, որտեղ  վարչապետն հայտարարեց, որ հայկական կողմը կոնկրետ իրավիճակի վերաբերյալ կոնկրետ պահվածք է դրսեւրում եւ դարձյալ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է խնդրի խաղաղ հանգուցալուծում բանակցությունների միջոցով, ապա պետք է կողմ լինի Արցախի ընդգրկմանը բանակցությունների սեղանին:

 

Լրահոս

Դիտել ավելին