Կարևոր իրադարձություններ

Հայտնի է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից երկուսի խափանման միջոցը

08 Մարտ, 2019 16:55
Հայտնի է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից երկուսի խափանման միջոցը

Ինչպես արդեն հայտնի է մարտի 4–ին Ամիրյան փողոցում ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով Մալյանը տուժող է ճանաչվել։

Հարցաքննվել են նաև միջադեպի մասնակիցներից «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։   

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

 

Լրահոս

Դիտել ավելին