Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում

08 Մարտ, 2019 14:42
Շղթայական ավտովթար  Մյասնիկյան պողոտայում

Այսօր՝ մարտի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 12։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Range Rover մակնիշի 95 ՏX 001 համարանիշի, Mercedes մակնիշի 35 NN 909 համարանիշի, Opel մակնիշի 45 FF 045 համարանիշի և Nissan մակնիշի 35 GG 959 համարանիշի ավտոմեքենաները։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները վթարի մասին տեղեկացրել են Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու սպասում են, մինչև կժամանեն ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Մնարամսները՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին