Կարևոր իրադարձություններ

«Հայաստանում գրեթե չունենք փողոցներ ու արձաններ, որոնք նվիրված են կանանց»

08 Մարտ, 2019 13:21
«Հայաստանում գրեթե չունենք փողոցներ ու արձաններ, որոնք նվիրված են կանանց»

Այսօր՝ մարտի 8-ին, «Հավասար հնարավորությունների տոնավաճառ»-ում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ վերջին 10 տարվա կտրվածքով բռնության դեպքերը ընտանիքներում նվազել են: 

Ըստ նրա՝  սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հայ կանայք եւ աղջիկներն ավելի շատ են ներգրավված աշխատանքային շուկայում, ֆինանսական անկախությունն ավելացել է.

«Ուզենք, թե չուզենք, այդ ամենը դեր խաղում է: Այդ առումով պետք է շարունակենք կանանց հզորացումը ներգրավվածության, որոշումների կայացման, ֆինանսական անկախությունն ապահովելու առումով»,-նշել է Մակունցը:

Նա հայընել է, որ Հայաստանում գրեթե չունենք փողոցներ ու արձաններ, որոնք նվիրված են կանանց, բայց ամեն բան պետք է բնական ճանապարհով գնա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին