Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարն արձագանքել է վարչապետի դիտողությանը

08 Մարտ, 2019 12:26
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարն արձագանքել է վարչապետի դիտողությանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«‼️Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում։‼️

Երբ ես խոսում եմ ապացուցողական քաղաքականության մասին, նկատի ունեմ նաև նման հետազոտությունները։ Այն կատարվել է 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից։

Հետազոտության անվանումն է՝ Ծխախոտային արտադրատեսակների հարկերի բարձրացման բաշխիչ ազդեցության գնահատումը Հայաստանում․ ծախս արդյունավետության ընդլայնված վերլուծության արդյունքները։

Ներկայացված էր տվյալ վերլուծության հիմնական արդյունքը մինչև ամբողջական հայերեն տեքստի լինելը։

Անգլերեն ամբողջական տարբերակը՝ https://goo.gl/SQxSWc

Շուտով կներկայացնեմ նաև բազմաթիվ երկրների փորձը, թե ինչպես է ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը բերում հարկային եկամուտների աճի՝ ի պատասխան հակառակի մասին պնդողների։

 

 

Լրահոս

Դիտել ավելին