Կարևոր իրադարձություններ

Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել

08 Մարտ, 2019 11:30
Սիրիայում հայ սակրավոր է վիրավորվել

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին