Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդը մահացել է

08 Մարտ, 2019 11:01
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 34-ամյա տղամարդը մահացել է

Երեկ՝ մարտի 7-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Առաքել Այվազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Ա. Այվազյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև համագյուղացի՝ 30-ամյա Կարինե Հովսեփյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Դիտակ ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվում: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել էին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածների պատմելով՝ բժիշկները օպերատիվ էին ժամանել ու մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորներին: Քաղաքացիներն ասել էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց էր ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին