Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ում հաշվին են կատարվում արտասահմանյան այցերը

08 Մարտ, 2019 10:00
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ում  հաշվին են կատարվում արտասահմանյան այցերը

Երեկ Հանրայինի եթերում  Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր: Զրույցը վերջին օրերին  բավականին քննարկված թեմաների շուրջ էր:

Աննա Հակոբյանը անդրադարձավ ամենաշատ աղմուկ բարձրացրած թեմաներից մեկին, թե ինքը պետության հաշվին է արտասահմանյան այցեր կատարում և ամուսնու հետ շրջագայում:

Նա հայտնեց, որ այդ այցերը հաճախ լինում են ոչ իր նախաձեռնությամբ.

«Լինում է երբեմն, որ տեղի հայ համայնքն է ուզում տեսնել, հանդիպել ինձ հետ: Իհարկե, ավելի շատ ուզում են հանդիպել ամուսնուս հետ՝ որպես ՀՀ վարչապետի: Բայց շատ հաճախ նրա խիստ գրաֆիկի պատճառով հնարավոր չեն լինում այդ հանդիպումները եւ մարդիկ նախընտրում են հանդիպել ինձ հետ, իմանալ երկրի ներքին հարցերի, մեր ընտանիքի մասին: Ես չեմ կարող ասել՝ ֆինանսավորեք այդ հանդիպումները, գնեք տոմսերը:

Այցերը լինում են մի քանի տեսակի՝ լինում են պաշտոնականներ, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեից, ֆոնդերի գոյությամբ պայմանավորված, որոնց ֆինանսավորումը տեղի է ունենում ֆոնդերի հաշվին, սփյուռքի հետ կապված, որոնք կրկին պետական բյուջեից են ֆինանսավորվում եւ անձնական այցերը, որոնք անձնական ծախսերով են ֆինանսավորվում ու եթե անձնական ծախսերով էլ չեն, հաստատ բյուջեի վրա բեռ չեն դառնում:

Ես մի գաղտնիք բացեմ, ես ֆոբիա ունեմ ինքնաթիռներից, չեմ կարող բացատրել, թե ինչ ծանր են նստում ինձ վրա այդ ուղեւորությունները»,-ասաց Աննա Հակոբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին