Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հայկական Օշկվանքը վերանորոգվում է որպես վրացական եկեղեցի (լուսանկարներ)

07 Մարտ, 2019 22:20
Թուրքիայում հայկական Օշկվանքը վերանորոգվում է որպես վրացական եկեղեցի (լուսանկարներ)

Թուրքական իշխանությունները վերանորոգում են ներկայում Էրզրումի նահանգի Ուզունդերե շրջանում (պատմ. Տայքի Ազդորաց փոր գավառ) գտնվող հայ քաղքեդոնական Օշկվանքը: Այս մասին տեղեղկանում ենք ermenihaber.am կայքից:

Այժմ Չամլըյամաչ կոչվող, իսկ նախկինում հայկական Օշկ գյուղում գտնվող վանական համալիրի եկեղեցին  վերանորոգվում է որպես վրաց քաղքեդոնական եկեղեցի:

Համալիր այցելած Էրզրումի նահանգապետ Օքայ Մեմիսը լրագրողների հետ անցկացրած ճեպազրույցի ժամանակ նույնպես եկեղեցին անվանել է վրացական ժառանգություն, ինչպես որ արդեն տարիներ շարունակ վրացիների ակտիվ «ջանքերով» դա անում են այլ թուրք պաշտոնյաներ ու մշակույթի ոլորտի պատասխանատուներ:

Էրզրումի նահանգապետը նշել է, որ շուտով վերանորոգելու են եկեղեցին (աշխատանքներն արդեն սկսվել են) և զբոսաշրջության կենտրոն են դարձնելու:

«Այստեղից լուրջ եկամուտներ կարելի է ստանալ և աշխատատեղեր ստեղծել: Այս տեղ ծախսված փողերը չեն կորչի, քանի որ սա հիասքանչ հուշարձան է: Օշկվանքում հատուկ աշխատանքներ ենք իրականացնելու և սա դարձնելու ենք տուրիստական կարևոր վայր»,- ասել է Մեմիսը:

 

Լրահոս

Դիտել ավելին