Կարևոր իրադարձություններ

Երևանի Պուշկինի 40 շենքի բնակիչները կասկածելի արկղ են գտել

07 Մարտ, 2019 20:26
Երևանի Պուշկինի 40 շենքի բնակիչները կասկածելի արկղ են գտել

Մարտի 7-ին, ժամը 15:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի 40 շենքի և հարակից շենքի միջակայքում կասկածելի արկղ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ ստվարաթղթե արկղում եղել են կերամիկական ծաղկամաններ և հուշանվերներ:

 

Լրահոս

Դիտել ավելին