Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

07 Մարտ, 2019 20:01
Քաղաքացին փորձել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից

Երեկ՝ մարտի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանում կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանները «Հաղթանակ» կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի տղամարդ անցել է կամրջի արգելապատնեշն ու վտանգավոր եզրագիծը և սպառնում է կամրջից ցած նետվել: ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները կարողացել են հոգեբանական զրույցի արդյունքում փրկել տղամարդու կյանքը, ով ոստիկանների օգնությամբ անցել է անվտանգ վայր, ինչից հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ տղամարդը Երևանի բնակիչ, 51-ամյա Ռ. Հ.-ն է, ով Երևանում գործող ընկերություններից մեկում աշխատում է որպես դեղագետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Լրահոս

Դիտել ավելին