Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները խուզարկութուն են կատարել Բալահովիտի գյուղապետին պատկանող «Խճուղի» ռեստորանում

07 Մարտ, 2019 18:37
Ոստիկանները խուզարկութուն են կատարել Բալահովիտի գյուղապետին պատկանող «Խճուղի» ռեստորանում

Այսօր՝ մարտի 7-ին, խուզարկություն է տեղի ունեցել Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղում գործող «Խճուղի» ռեստորանային և դրան հարակից հյուրանոցային համալիրներում:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը՝ խուզարկությանը ներկա է եղել  նաև Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ մարտի 3-ին նախ նշված ռեստորանային համալիրի տարածքում, հետո արդեն համալիրի մուտքի մոտ՝ փողոցում, տեղի է ունեցել խուլիգանական դրդումներով վիճաբանություն, ինչի արդյունքում Կոտայքի մարզում գործող «Արմենիա» պանդոկի 25-ամյա մենեջերը դանակահարվել և տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն:

Սենյակներից մեկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է որսորդական հրացան, փամփուշտներ, դանակներ, այդ թվում՝ գաղտնի փականով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին