Կարևոր իրադարձություններ

Վարչապետ տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ է մեկնե՞լ. պարզաբանում է խոսնակը

07 Մարտ, 2019 17:21
Վարչապետ տիկին Աննա Հակոբյանը ԱՄՆ է մեկնե՞լ. պարզաբանում է խոսնակը

Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքել է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին լուրերին, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում:

Այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց՝ պատշաճ ժամանակահատվածում կտրվի տեղեկատվություն:

Խոսնակը նշեց. «Յուրաքանչյուր այցի վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում ներկայացվում է տեղեկատվություն, որում հաղորդվում են այցի բոլոր մանրամասները»:

Սոցիալական ցանցերում տարածված հրավիրատոմսում նշվում է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում ՀՀ վարչապետի տիկին և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությամբ միջոցառում է տեղի ունենալու ապրիլի 3-ին՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծրագրերին: 

 

Լրահոս

Դիտել ավելին