Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտային համակարգը Երևանում լավ չի աշխատում. փոխքաղաքապետ

07 Մարտ, 2019 16:05
Տրանսպորտային համակարգը Երևանում լավ չի աշխատում. փոխքաղաքապետ

Այսօր Նոր-Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գտնվող «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի 250-ից ավելի վարորդներ, ի նշան բողոքի, հրաժարվել են դուրս գալ երթուղի: Վարորդները բողոքում են ավտոբուսներում տեսախցիկների տեղադրման դեմ:

Այս առիթով Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճեպազրույց է հրավիրել:

 ««Ավտոբուս» ՓԲԸ-ն այլ հարակից ծառայություններ մատուցելով կարող է ունենալ համապատասխան շահութաբերություն, և այդ փոփոխությունները մենք սկսել ենք «Ավտոբուս» ՓԲԸ-ից: Մենք պետք է 2020թ. կարողանանք կատարել պատշաճ սպասարկում մինև նոր երթուղային ցանցի ներդրումը: Եթե երթուղային ցանցը լավ չի աշխատում, մենք նույնպես նշում ենք, որ տրանսպորտային համակարգը Երևան քաղաքում լավ չի աշխատում »:

Փոխքաղաքապետի խոսքով` եթե կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ տրանսպորտը կարգավորվելու է, ապա կարող են դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, քանի որ քաոս չի կարող տիրել, և ամեն բան պետք է կանոնակարգվի.«Ինձ համար անհասկանալի է՝ եթե ես թաքցնելու բան չունեմ, ապա ինչու պետք է չուզենամ, որպեսզի ինձ վերահսկեն»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին