Կարևոր իրադարձություններ

Երթեւեկության փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (ֆոտո)

07 Մարտ, 2019 14:21
Երթեւեկության փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (ֆոտո)

Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով Երեւան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:  Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթեւեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչեւ նշված խաչմերուկ հասնելը:

 

Լրահոս

Դիտել ավելին