Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այլև «հակահեղափոխականների». Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

07 Մարտ, 2019 11:27
Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան
Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այլև «հակահեղափոխականների». Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական ծառայողների օպտիմալացմանը: Նա նշել է, որ այս հարցին երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես և սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլև այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։ Հետևաբար առկախված մնացին հարցերը, թե

• Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։ 

• Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել արդյոք վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները հավելյալ արդյունք ստեղծում են, թե ոչ։ 

• Ինչպե՞ս է որոշվելու, օրինակ, հավելյալ արդյունքը պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում։ Ո՞րն է մեթոդաբանությունը։ 

• Ո՞րն է լինելու այն հստակ, կանխատեսելի բանաձևը, որը մինչև «արդյունք չստեղծող» իրավաբանին, հաշվապահին աշխատանքից ազատելը թույլ կտար որոշել՝ ի վերջո այդ մարդիկ արդյունք ստեղծում են կամ երբևէ ստեղծել են»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը, ապա շարունակել.

«Իրավաբանի և հաշվապահի հետ կապված վարչապետի մոտեցումը, բայց, շատ հետաքրքիր էր մեկ այլ տեսանկյունից։ Պարզվում է՝ այս պարագայում հեռացվելու են ոչ թե «հավելյալ արդյունք» չստեղծողները, այլ նրանք, ովքեր իրապես կայացած են։ Վարչապետի հոգատար մոտեցումը այն է, որ քանի որ այդ մարդիկ կայացած պրոֆեսիոնալներ են, ավելի լավ է՝ չծառայեն պետական համակարգում, այլ լավ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում, հարստանան և երջանիկ լինեն։ 

Ու քանի որ այս հարցերի պատասխանները վարչապետը չուներ, և ենթադրում եմ, երբևէ չէր էլ ունեցել, նա տվեց իր համար ամենահեշտ պատասխանը, որ խոսքը ոչ թե հավելյալ արդյունք չստեղծողների, այլ ընդհանարապես արդյունք չստեղծողների՝ պարապ-սարապների մասին է։ Ավելին՝ պարզվեց՝ ծայրահեղը միայն տասը հազար քաղաքացիների կրճատումն է, իսկ օրինակ 9000 քաղաքացիների կրճատումը դիտարկվում է մինչև տասը հազարի մեջ և ամենևին սարսափելի չէ։

Երեկվա հարցուպատասխանը հատկանշական էր նաև նրանով, որ վարչապետը բացահայտեց արդյունք չստեղծող մարդկանց որոշելու բանաձևը։ Այն բանաձևը, որը օպտիմալացման թաքնված գաղափարական հիմքն է։

«Արդյունք չստեղծողները» նրանք ենք, ովքեր որևէ կերպ կապված են նախկին իշխանությունների հետ։

Առաջիկայում սա է լինելու այն միակ մեթոդը, որով որոշվելու է հեռացման ենթակա, արդյունք չստեղծող պետական ծառայողը։ Ավելին՝ երեկ վարչապետի մանիպուլյացիաները, հանրապետական անցյալում կրկին մեղավորներ փնտրելը, անհանգստությունն ունեին իրենց հստակ պատճառը` ինքը լավ գիտեր, որ արդեն պաշտոնապես համաձայնել է իր ենթականեր փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ, ու դրա հիման վրա տվել է հանձնարարականներ բոլոր պետական կառավարման մարմիններին՝ բոլոր միջոցներով ազատվել անցանկալի պետական ծառայողներից:

 

Լրահոս

Դիտել ավելին