Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն․«Ժողովուրդ»

07 Մարտ, 2019 08:58
ԵԿՄ-ում լուրջ փոփոխություններ կլինեն․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց, թե երբ է կայանալու «Երկրապահի» համագումարը։ Միքայելյանն ասաց՝ հայտնի չէ։ Ինչո՞ւ. «Որովհետեւ քննարկումներ են ընթանում»: Թե ինչ քննարկումների մասին է խոսքը հարցին ի պատասխան՝ ԵԿՄ նախագահի թեկնածուն ասաց՝ կազմակերպչական, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում:

Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչությունը կազմված է 184 հոգուց, սակայն հիմա քննարկվում է այդ թիվն էականորեն կրճատելու, ըստ այդմ՝ ԵԿՄ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:

Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ քննարկում են վարչության անդամների թիվը 184-ից կրճատելու եւ մինչեւ 25 հոգանոց կազմ ունենալու հարցը: Բացի այդ, ԵԿՄ-ն ունենալու է նաեւ 7-10 հոգանոց նախագահող խորհուրդ:

Ու եթե նախկինում ԵԿՄ-ում որոշումները կայացնում էր ԵԿՄ նախագահը՝ միանձնյա սկզբունքով, այժմ ցանկանում են, որ ԵԿՄ-ում այսուհետ որոշումներն ընդունվեն 7-10 հոգանոց նախագահող կոլեգիալ խորհրդի կողմից քննարկվելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին