Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը, ո՞վ է «Երևանտրանսի»-ի նոր ղեկավարը. «Հրապարակ»

07 Մարտ, 2019 08:16
Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը, ո՞վ է «Երևանտրանսի»-ի նոր ղեկավարը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպությունների եւ փակ բաժնետիրական մի քանի ընկերությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքում «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Արման Մխիթարյանը։

Սա ուշագրավ է այն առումով, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի սերվիսով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Այսինքն, «Երեւանտրանս»-ը, որը կանոնակարգելու է մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքը, վստահվել է ոչ այնքան բարի համբավ ունեցող մեկին, եւ այստեղ արդեն ակնհայտ է դառնում Հայկ Մարությանի «ազիզյանական» ճաշակը։ Մենք փորձեցինք խոսել Մխիթարյանի հետ, սակայն չհաջողվեց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին