Կարևոր իրադարձություններ

Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից.այդքան տարի ընկերություն ենք արել, որ հրաժարական գրելուց ինձ չասե՞ր.«Հրապարակ»

07 Մարտ, 2019 08:11
Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից.այդքան տարի ընկերություն ենք արել, որ հրաժարական գրելուց ինձ չասե՞ր.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական իշխանությունը շարունակում է կասկածել, որ 2018-ի ապրիլյան հեղափոխության ժամանակ դավադիր սցենար է գործել, որտեղ իր դերակատարումն է ունեցել նաեւ ՀՀ այն ժամանակվա գործող իշխանությունը։

Մոտ 1 տարի է՝ նախկին իշխանությունը փորձում է համոզել ռուս գործընկերներին, որ մեղք չունեն, ոչ մի կերպ չեն նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն։

Օրերս հայազգի գործիչներից մեկը մեզ պատմեց, որ Պուտինն անձամբ է իր մոտ դժգոհել Սերժ Սարգսյանից, ասել է՝ այդքան տարի ընկերություն ենք արել, բայց հրաժարականը գրելուց առաջ ինձ չզգուշացրեց, չտեղեկացրեց այդ մասին, տարրական էթիկան պահանջում էր, որ մի հատ զանգեր, նոր գրեր հրաժարականի տեքստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին