Կարևոր իրադարձություններ

Հրազդանի կիրճում գետը վարարել է, քաղաքացին չի կարողացել անցնել, մնացել է ծառի վրա

06 Մարտ, 2019 23:44
Հրազդանի կիրճում գետը վարարել է, քաղաքացին չի կարողացել անցնել, մնացել է ծառի վրա

Մարտի 6-ին, ժամը 18:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում գետի հոսքը վարարել է, ինչի հետևանքով քաղաքացին չի կարողանում գետն անցնել, արգելափակվել է ծառի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ա. Ս.-ին (ծնված 1985 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

 

Լրահոս

Դիտել ավելին