Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն են հերքում, ահա փաստաթուղթը

06 Մարտ, 2019 20:44
Հեղինակ՝ Ռոբերտ Հայրապետյան
Ի՞նչն են հերքում, ահա փաստաթուղթը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չնայած կառավարության հերքումներին, ՀՀ հպաաարտ քաղաքացին հայաստանյան տոնացույցում կունենա հատուկ օր։ Փաստաթուղթը՝ կից։

Վարչապետի հանձնարարականով Հայաստանի Հանրապետության կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, համաձայն որի ապրիլի 16-ը Հայաստանում կնշվի որպես քաղաքացու օր։

Ըստ որում, հաշվի առնելով նախագծի հիմնավորման մեջ առկա դիտարկումները, այդ տոնը պատվով նշելու բացառիկ իրավունքը «թավշյա և ոչ բռնի գործողությունների» մասնակիցնեինն է։

Զավեշտալին այն է, որ ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորման մեջ բողոքի ցույցերին «միջպետական և միջհամայնքային» ավտոճանապարհների ներգրավվածությունը դիտարկվում է «խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայություն»։

Հուսամ, որ օրենսդիր մարմնում քննարկման ժամանակ կբարձրացվեն հետևյալ կարևոր հարցադրումները․

1. Արդյո՞ք հավելյալ արժեք չստղծող քաղաքացին կարող է նշել այս տոնը,
2. Արդյո՞ք առաջիկայում կառավարությունը պատրաստվում է նախաձեռնել նոր օրենսդրական փոփոխություն, սահմանաելով «քայլող քաղաքացու օր»,
3. Արդյո՞ք նախորդ իշխանությունների քաղաքականապես ավարտված ուղու վերաբերյալ առանձին տոն սահմանելը չի ելնում կառավարության գործունեության նպատակներից»:

 

Լրահոս

Դիտել ավելին