Կարևոր իրադարձություններ

Բուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ աճուրդով տրվել են վարձակալությամբ. քաղաքապետարան

06 Մարտ, 2019 20:10
Բուզանդի 1/3 հասցեի մի շարք տարածքներ աճուրդով տրվել են վարձակալությամբ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում կայացել է Բուզանդի 1/3 հասցեում համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք տարածքների վարձակալության համար հայտարարված աճուրդը:

Առանձնացված 8 տարածքներից, որոնք ներկայացվել էին աճուրդի, միայն 5-ի համար էր հայտ ներկայացվել, 3-ի մասով աճուրդը չի կայացել:

Բուզանդի 1/3 հասցեի վերոնշյալ բոլոր՝ նկուղային հարկի 708.20 քմ, 4-րդ հարկի 36.90 քմ, 4-րդ հարկի 17.80 քմ, 6-րդ հարկի 17.50 քմ և 6-րդ հարկի 35.80 քմ գրասենյակային գործունեություն ծավալելու համար նախատեսված տարածքների համար մեկից ավելի հայտատուներ կային:

Աճուրդի ընթացքում բոլոր տարածքների հետ կապված մեկնարկային գնից բացի եղան սակարկություններ՝ ընթացակարգին համապատասխան: Օրինակ՝ 6-րդ հարկի 35.80 քմ տարածքը հայտատուն ձեռք բերեց մեկնարկային գնից 285% ավելի արժեքով:

 

Լրահոս

Դիտել ավելին