Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փոխանակելու առաջարկ հնչել է, սակայն փոխանակման համար Հայաստանում չկան նույն կարգավիճակում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ:
ԱԺ-ում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը
Արտակ Զեյնալյանը ուշադրություն հրավիրեց տերմինոլոգիայի վրա․
«Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: Շատ էական տարբերություն կա: ՀՀ կառավարությունն օգտագործում է բոլոր դիվանագիտական ու հումանիտար գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքը երաշխավորվի: Միևնույն ժամանակ, ամեն ինչ արվում է նրան Հայաստան վերադարձնելու համար»,- ասել է Արտակ Զեյնալյանը:
Նախարարի խոսքով՝ Ղազարյանն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ: Այն, ինչ վերագրվում է նրան, չի համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։