Կարևոր իրադարձություններ

Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների

06 Մարտ, 2019 18:54
Հայաստանի գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների

Հայաստանում գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների։ Այս մասին մարտի 6-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամին իր ելույթում ասել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանի հարցերին։

Մշակվել են մի քանի մոդելներ, որոնցից մեկը նախատեսում է, որ գյուղերի դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների, որտեղ մեկ տանիքի տակ կտեղավորվեն նաեւ նախադպրոցական հաստատություններն ու մանկապարտեզները։

«Մենք մշակել ենք մոդելներ համայնքների համար, որպեսզի առկա ֆինանսավորման շրջանակում իրականացնենք այդ ամենը»,- ասել է Հարությունյանը։

Բացի այդ, այն բոլոր համայնքներում, որտեղ դպրոցների նորոգում է իրականացվում, ամեն բան կարվի այնպես, որպեսզի շենքը համատեղի դպրոցը, մանկապարտեզն ու մշակութային կենտրոնը՝ կրթական ծառայություններ մատուցելով ոչ միայն երեխաներին, այլեւ ավագներին։

Նախարարը նշել է, որ դրա շնորհիվ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը։

 

Լրահոս

Դիտել ավելին