Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունը

06 Մարտ, 2019 18:31
ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունը

Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- ասաց Օհանջանյանը:

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը նշել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը):

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

 

Լրահոս

Դիտել ավելին