Կարևոր իրադարձություններ

Շիրակի փողոցում բեռնատար է այրվել

06 Մարտ, 2019 17:10
Շիրակի փողոցում բեռնատար է այրվել

Մարտի 6-ին, ժամը 12:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:35-ին, մարվել՝ 12:40-ին:

Ամբողջությամբ այրվել է «Scania» մակնիշի ավտոմեքենայի խցիկը (վարորդ` Չ. Ջ.): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին