Կարևոր իրադարձություններ

Դաժան սպանություն է տեղի ունեցել Բերդ քաղաքում

06 Մարտ, 2019 15:01
Դաժան սպանություն է տեղի ունեցել Բերդ քաղաքում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաք տներից մեկի բակում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է աղբյուրը ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 34-ամյա Սևան Նավասարդյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։ Մինչ դատաբժիշկը դիակի զննություն կկատարեր, Տավուշի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ. Դալլաքյանի և Բերդի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հ. Գարանյանի գլխավորությամբ հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։ Նա Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։  Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։ Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին