Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում

06 Մարտ, 2019 13:17
Լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում

Արդեն 2 ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում՝ Արմավիրի մարզպետի հետ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն հայտնել են. «Այս տարի մեզ մոտ լրանում է գյուղի հիմնադրման 100–ամյակը ու 30 տարուց ավելի է, գյուղի ճանապարհները, ասես, պատերազմի դաշտ հիշեցնեն։ Մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել մեզ համար։ Եղել են դեպքեր, երբ գյուղում մարդ է վատացել, և շտապօգնությունը կես ժամից ավելի ուշացել է։ Իսկ երբ փորձել ենք պարզաբանում ստանալ շտապօգնության բժիշկներից, նրանք մատնացույց են արել մարդաբոյ փոսերը՝ ասելով. «Ամեն մի փոսը 2 րոպե անցել ենք»։ Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը սատար կանգի մեր գյուղի բնակիչներին, իսկ մենք շատ բան չենք ուզում. թող 100-ամյակին նվեր անեն գյուղին՝ ճանապարհն ասֆալտապատեն, տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, մանավանդ փոքրիկ կամուրջների մոտ։ Եղել են դեպքեր, որ փոսերը փախցնելու արդյունքում վթարներ են տեղի ունեցել»։

Այս պահին սպասում են, որպեսզի մարզպետարանի պատասխանատուները ժամանեն։ Բողոքի ակցիան շարունակվում է, գյուղացիները, ընդառաջելով ոստիկանությանը, ճանապարհը ժամանակավորապես բացել են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին