Կարևոր իրադարձություններ

Արաբկիրում կրակոցների մասին ահազանգը իրական է եղել

06 Մարտ, 2019 11:21
Արաբկիրում կրակոցների մասին ահազանգը իրական է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից բացահայտվել է մարտի 3-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցի դեպքը։

Ինչպես հայտնում է աղբյուրը երեկ՝ մարտի 5-ին, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված տեղեկությունները հավաստի էին, որ մարտի 3-ին, երեկոյան Կոմիտասի պողոտայի թիվ 63 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 46-ամյա Վարդան Պարսամյանի, 44-ամյա Արթուր Բաբայանի և 43-ամյա Արտակ Մարգարյանի միջև։

Վերջիններս երեկ՝ մարտ 5-ին, բերման են ենթարկվել Արաբկիրի ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ եղած «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել։ Ա. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը, որը, Գ. Շամշյանի տեղեկություններով, օրինական է եղել։

Վերջիներս ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին բացատրություններ տալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Պարսամյանն աշխատում է «Պրոֆիքի» ՍՊԸ-ի տնօրեն, Ա. Բաբայանը՝ «Ռի Էլ Քլինինգ» ՍՊԸ-ի տնօրեն։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նաապատրաստվում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին