Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,44
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

06 Մարտ, 2019 11:12
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում

Մարտի 5-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գտնվող Գինու գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին  տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1988թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղևորին՝ Ա. Պ.-ին, դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Պ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին