Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանը նոր բիզնես է սկսում. «Ժողովուրդ»

06 Մարտ, 2019 09:43
Միհրան Պողոսյանը նոր բիզնես է սկսում. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալ Միհրան Պողոսյանն էկզոտիկ մրգերի ներկրմամբ և վաճառքով զբաղվող նոր ընկերություն է ստեղծել: Խոսքը «Մրգենի» ՍՊԸ մասին է, որը, ըստ պետական ռեգիստրի, ստեղծվել է 2018թ. հուլիսի 27-ին, իսկ հիմնադիրն է Լևոն Աթաջանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մրգենի» ընկերությունը մրգի տեղափոխումը իրականացնում է «Քեթրին գրուպ»-ի մեքենաներով:

Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպին» 25 մլն դրամ պարտքը չվճարելու պատճառով սնանկ ճանաչելու համար վերջերս դատարան էր դիմել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը:

Այս երևույթը հայաստանյան իրականության մեջ այլևս նոր չէ, քանի որ երբ մի ընկերությունը սնանկանում է, ապա սեփականատերը հանձն է առնում նորը բացելու գործը:

Համացանցում առկա չեն «Մրգենի» ընկերության կոնտակտները, հետևաբար այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Քեթրին գրուպ»-ի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին