Կարևոր իրադարձություններ

Վճռական որոշում՝ անվանափոխել Երևանի գեղասահքի դպրոցը. «Ժամանակ»

06 Մարտ, 2019 08:54
Վճռական որոշում՝ անվանափոխել Երևանի գեղասահքի դպրոցը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ որոշ պատգամավորներ մտադիր են հանդես գալ հայտարարությամբ՝ առաջարկելով Երևանի ավագանուն փոխել դեռևս 2015թ. ընդունված որոշումը, ըստ որի՝ Երևանի գեղասահքի դպրոցն անվանակոչվել էր ռուս հայտնի գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունով:

Սրա պատճառը Ռոդնինայի այցն էր Բաքու և նրա տված սրտաճմլիկ հարցազրույցը հայերի կողմից իբրև թե իրագործված վայրագությունների մասին:

Ընդհանրապես որևէ մարդու, առավել ևս օտարերկրացու անունով ինչ-որ բան արժի անվանակոչել միայն նրա մահից հետո, երբ նրա գործունեությունն ու կենսագրությունը ամբողջացել է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին