Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

05 Մարտ, 2019 23:45
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝  Ժամը 17:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և էլեկտրասյանը, կոտրել ու տապալել դրանք և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով էլեկտրաենթակայանի ցանցին:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին