Կարևոր իրադարձություններ

«Ոմանց երևակայությունը դեռ չի հերիքել, որպեսզի Պապ թագավորին «մեղադրեն» Սորոսից գրանտ ստանալու մեջ»

05 Մարտ, 2019 23:20
Հեղինակ՝ Վահրամ Թոքմաջյան
«Ոմանց երևակայությունը դեռ չի հերիքել, որպեսզի Պապ թագավորին «մեղադրեն» Սորոսից գրանտ ստանալու մեջ»

Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապշած եմ ընկերներ: Խորապես ապշած: Ինչպե՞ս է ստացվել, որ ոմանց երևակայությունը դեռ չի հերիքել, որպեսզի Պապ թագավորին «մեղադրեն» Սորոսից գրանտ ստանալու մեջ: Չէ որ նա պայքարում էր եկեղեցու դեմ:
Տեսեք ինչ յուղոտ թեմա է: Փաշինյանը մի քանի անգամ հիշատակել է Պապի անունը: Պապը պայքարում էր եկեղեցական օլիգարխիայի դեմ: Սորոսը քանդում է մեր ազգը ու դա սկսել է եկեղեցուց(չենք մոռանում, որ Արմավիրի թեմի առաջնորդին, ըստ բամբասանքների, 50.000 դոլար է տվել): Ժամանակին Պապ թագավորը գրանտ է վերցրել Սորոսից: Փաշինյանն ամենայն հավանականությամբ Արշակունի է և Պապի գործի շարունակող: Ավելին՝ երկուսն էլ ամուսնացել են երիտասարդ տարիքում: Չեն կարող նման զուգատիպությունները պատահական լինել: Սա դասական դավադրություն է մեր պետության դեմ: Ավելին՝ ըստ եկեղեցական լեգենդի. Ներսես Մեծը 4-րդ դարում երազ տեսավ ու կանխագուշակեց, որ մեր փրկությունը կբերի Հյուսիսի ցեղը: Ինչպես գիտեք, Քոչարյանը վերջերս մարգարեական մաքրությամբ անդրադարձավ Ռուսաստանին՝ Հյուսիսո ցեղին:
#Օգնիր_ինձ_Պողոս_վարդապետ_հասկանալու_խառը_թղթերը»

 

Լրահոս

Դիտել ավելին