Կարևոր իրադարձություններ

Երևանում 2 դպրոցների աշակերտների վիճաբանության հետևանքով 14-ամյա աշակերտ է տեղափոխվել հիվանդանոց

05 Մարտ, 2019 23:12
Երևանում 2 դպրոցների աշակերտների վիճաբանության հետևանքով 14-ամյա աշակերտ է տեղափոխվել հիվանդանոց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,Ժամը 15:20-ի սահմաններում Արաբկիր բշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Պարզվել է,որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել թիվ 129 դպրոցի տարածքում մեկ այլ դպրոցի աշակերտներ՝ Ա.-ի և Ֆ.-ի հետ վիճաբանության ժամանակ, երբ վերջիններից մեկը քարով հարվածել է նրան:

Պարզվել է, որ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող թիվ 129 դպրոցի բակում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ, թիվ 132 դպրոցի աշակերտներ, 13-ամյա Ա. Ղ.-ն 13-ամյա Ֆ. Խ.-ն ձեռքերով և քարով հարվածներ են հասցրել Ս. Ա.-ի մարմնի տարբեր մասերին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատջվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին