Կարևոր իրադարձություններ

Վարդանաշեն համայնքի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները՝ իր դիմումի համաձայն

05 Մարտ, 2019 21:53
Վարդանաշեն համայնքի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները՝ իր դիմումի համաձայն

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է  ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:


 Ավելի վաղ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել էր:

2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին