Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    530
    538

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

05 Մարտ, 2019 21:17
3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ) և 3-րդ (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ) կետերի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», – նշել է  Խաչատրյանը:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցում գտնվող մանկապարտեզից մարտի 4-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխան մահացել է: Մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արաբկիր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը հայտնել էր, որ երեխան բուժկենտրոն է ընդունվել «կլինիկական մահով», գիշերը արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

Սոցիալական ցանցերում քննարկում են, որ աղջիկ երեխային օգնության է հասել դայակը, երբ քնի ժամին տարօրինակ ձայներ է լսել ու պարզվել է, որ երեխան փսխում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին